Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը մտադիր չէ չեղարկել «Օտարերկրյա գործակալների մասին» և «ԼԳԲՏ քարոզչությունն» արգելող օրենքները՝ հայտարարել է կուսակցության գործադիր քարտուղար Մամուկա Մդինարաձեն։ «Դրանք եվրոպական արժեքներ չեն։ Մենք ուրիշ Եվրոպա գիտենք, ուրիշ Եվրոպա ենք ուզում։ Վստահ եմ, որ պահպանողական ուժերը Եվրոպայում կարթնանան»,- ասել է քաղաքական գործիչը:               
 

Վահագ Ռաշը ներկայացրել է «Հուշեր» երգի տեսահոլովակը

Վահագ Ռաշը ներկայացրել է «Հուշեր» երգի տեսահոլովակը
11.09.2020 | 14:09

Մանկության հուշեր արթնացնող նոր՝ «Հուշեր» երգի հիման վրա երգիչ Վահագ Ռաշը տեսահոլովակ է ներկայացրել։ Երաժշտության հեղինակն է Հասմիկ Արշակյանը, բառերի հեղինակն է Վահագ Ռաշի մայրը՝ Անահիտ Սիմոնյանը։ Ռեժիսոր Սերժ Գաբյանը երգի բառերով տեսահոլովակ է ստեղծել։


«Հիշում եմ՝ Հասմիկը ուղարկեց երաժշտությունը, դեռ բառեր չկային։ Երևի հարյուր անգամ լսեցի, ամեն անգամ լսելուց տեղափոխվում էի մանկական հիշողություններ՝ Արթիկի մեր բակը, մանկական խաղերը, բակի տատիկ և պապիկները, ծառերը, քարերը։ Երաժշտության ամեն մի մասնիկը ինձ հիշեցնում էր իմ մանկության բոլոր դրվագները։ Հասմիկին ասացի, որ երգը պետք է լինի բակի մասին։ Քաղցր ու անջջվելի մանկական, պատանեկան հիշողությունների մասին։ Հասմիկը համաձայնեց, չնայած որ ինքը ավելի շատ հակված էր երգի սիրային տարբերակին։ Բացատրեցի ամբողջությամբ մայրիկին, թե ինչ եմ ուզում, մայրս էլ էր ինձ հետ համաձայն, որ երաժշտությունը հենց դա էր հուշում։ Այդպես գրվեց երգի բառերը։ Դե ինձ մոտ երգը մարսելը բավական երկար է տևում, դրա համար մոտ երկու տարի անցավ ու նոր դիմեցի Վահան Նահապետյանին գործիքավորման համար։ Վահանն ամբողջացրեց այդ հիշողությունները և երգը, ամբողջանացբելով ստացանք այդ պատկերները։ Երգի վերջնական հնչողությունն էլ ապահովեց ընկերս` Սերգեյ Գասպարյանը»,- նշում է Վահագը։

Դիտվել է՝ 3222

Մեկնաբանություններ